Վերջերս Microsoft ընկերությունը չեղյալ է հայտարարել Windows Phone-երի արտոնագրերի համար վճարը` Հնդկաստանի մի քանի արտադրողների համար, ինչը նրանց թույլ կտա թողարկել ավելի էժան և մրցունակ սարքավորումներ` նոր OC-ի հիման վրա, գրում է Hitech.vesti կայքը:
Այս առատաձեռն առաջարկությունը Microsoft-ը դեռևս արել է միայն Karbonn և Lava ընկերություններին, որոնք Windows Phone-ի հիման վրա էժան հեռախոսներ են արտադրում:
Արտոնագրի համար գումար չգանձվելը կհանգեցնի այն բանին, որ այդ ընկերությունների յուրաքանչյուր սմարթֆոն 5-15 դոլարով ավելի էժան կարժենա: Ապագայում, հնարավոր է նման արտոնություններ տրվեն նաև այլ արտադրողների` անհատական կարգով:









































