«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ն Հայաստանը կներկայացնի Not Alone երգով։ Այս մասին հայտարարվեց Հանրայինի ուղիղ եթերում։ Երգի երաժշտության հեղինակն է Արամ MP3-ին, խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանը, տեսահոլովակը նկարահանել է Գրիշա Գասպարյանը:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:










































