«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կասկածում է, որ իր թիմը կկարողանա հաղթել միանգամից և՛ Անգլիայի պրեմիեր լիգայում, և՛ Չեմպիոնների լիգայում:
«Կարո՞ղ ենք մենք և ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում. կարծում եմ, որ դրան հասնելը շատ դժվար կլինի: Մենք բավական կարճ պահեստային նստարան ունենք: Մատիչը և Սալահը չեն կարող Չեմպիոնների լիգայում հանդես գալ: 20-ից հանած երկու ստացվում է 18, դրանից էլ հանած վնասվածք ստացած Վան Հինկելին մնում են 17-ը: Չեմ կարծում, որ մեր թիմը կարող է հաղթահարել այդ իրավիճակը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Պրեմիեր լիգայում հաղթելու համար մենք պետք է հաղթենք 9 խաղերում և սպասենք «Մանչեսթեր Սիթի»-ի սխալներին: Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մեզ նախ անհրաժեշտ է անցնել «Գալաթասարայ»-ին, այնուհետև անցնել ինչ-որ մեկին քառորդ եզրափակչոււմ, կիսաեզրափակչում և եզրափակչում: Ասելով «ինչ-որ մեկին»՝ նկատի ունեմ աշխարհի լավագույն թիմերին: Այդ պատճառով ես կարծում եմ, որ երկու մրցաշարերն էլ շատ ծանր են, և մենք խաղից խաղ կշարժվենք»:








































