«Երբ Ուկրաինայում ընտրություններ լինեն, այսինքն՝ հակվածությունն այն է, որ մեր փոխհարաբերություններն Ուկրաինայի հետ ամրապնդման ճանապարհով գնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են վերջապես ճանաչելու Ուկրաինայի նոր իշխանություններին:
Նա հավելեց, որ այն թիմը, որը կընտրվի, նրանց հետ էլ կշարունակեն բանակցությունները:
Մեր այն դիտարկմանը, թե նման հապաղումը կարող է ընկալվել որպես Ռուսաստանի համաձայնությունը ստանալու ժամանակահատված, Գալուստ Սահակյանն ասաց. «Գիտեք, ցանկացած պետություն իր ներքին շահերն ունի և այդ ներքին շահերի շրջանակներում է գործում»:
Իսկ ո՞րն է Հայաստանի շահը՝ հարցին ի պատասխան պատգամավորն ասաց. «Մեր ներքին շահերի շրջանակը բազմիցս ասել ենք՝ բոլոր պետությունների հետ փորձում ենք համատեղ շահերի դիտարկումով համագործակցել, որովհետև մեր պետության դիրքը, մոտեցումները պահանջում են հենց դա: Մենք բոլորին բարեկամ ենք և ոչ թշնամի»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































