Շվեդ բլոգեր Աննա Բեյը պատմել է, թե ինչ պետք է հագնեն աղջիկները ապահովված տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար։
32-ամյա բլոգերի կարծիքով՝ հետևելով զգեստապահարանի ընդամենը հինգ կանոններին՝ կարելի է «թակարդը գցել միլիոնատիրոջը»։
Ցանկի առաջին հորիզոնականում կարմիր զգեստն է․ ըստ բլոգերի՝ կարմիր գույնը կրքեր է բորբոքում։ Երկրորդ տեղում կատարյալ «նստող» տաբատն է՝ մարմինն ընդգծող տոպով և բարձր կրունկներով։ Բեյը նաև խորհուրդ է տալիս ունենալ մատիտ-կիսաշրջազգեստ։ Նա նաև խորհուրդ է տալիս հրաժարվել լայն լանջաբացվածքով զգեստներից։













































