Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են երկրի 19-ամյա քաղաքացու, ում կասկածում են Սիրիայում իսլամիստների կողմից քաղաքացիական պատերազմին մասնակցելու մեջ՝ հաղորդում է Associated Press-ը:
Դատարանը վճռել է կալանքի տակ թողնել ձերբակալված Քրեշնիկ Բ.-ին: Դատախազությունը պատրաստվում է նրա դեմ ներկայացնել ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանք: Քննության տվյալներով՝ Սիրիայում Գերմանիայի քաղաքացին ռազմական նախապատրաստություն է անցել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» շարժման մոտ, այնուհետև մասնակցել է մարտերին:
Կրեշնիկը ձերբակալվել է 2013թ. դեկտեմբերին, երբ կես տարի Սիրիայում մնալուց հետո վերադարձել է Գերմանիա:
Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ Գերմանիայի շուրջ 300 քաղաքացիներ մեկնել են Սիրիա՝ պատերազմին մասնակցելու համար:







































