Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի 22-25-ին: Այս մասին La Stampa իտալական թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Առա՛ջ, Իտալիա» շարժման առաջնորդի քաղաքական խորհրդական Ջովանի Տոտին:
Նրա խոսքերով՝ եվրոպական ընտրություններում Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը հաղթանակի լավ հնարավորություններ ունի: Նա ընդգծել է, որ Բեռլուսկոնին գլխավորել է կուսակցությունը բոլոր ընտրություններում: «Վստահ եմ՝ նա դա կանի նաև հիմա»,- հավելել է Տոտին:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բեռլուսկոնին պատրաստվում է առաջադրվել Եվրախորհրդարանի ընտրություններին, սակայն քաղաքական գործիչն անձամբ հերքել էր այդ լուրերը:










































