Դահուկներով, սնոուբորդով ու սքեյթբորդով սահելը ամենից հաճախ պատճառում է գլխի ու վզի վնասվածքներ:
Բժիշկները նման տվյալներ են ներկայացրել Վիրաբույժ-օրթոպեդների ամերիկյան ակադեմիայի ամենամյա համաժողովում՝ քննարկելով վնասվածք ստանալու հավանականությունը սպորտի տարբեր տեսակներով զբաղվելիս:
Վիճակագրության համաձայն՝ 1999-ից՝ ամերիկացիների թիվը, որոնք սքեյթբորդ են քշում, ավելացել է 49%-ով (14 մլն մարդ), իսկ սնոուբորդիստների թիվն ավելացել է 51%-ով (7.2 մլն):









































