Monday, 06 07 2026
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ․ Փաշինյանը՝ «Շանթ»-ին

«Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եղել են», – «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, ես դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եղել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա. այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի գնալու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ՝ «դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, հիմա նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ո՛չ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու ոչ մի ոլորտում, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու», – ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ եթե ինքը որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ է, պետք է դատվի։

«ՀՀ քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը նստած հեռուստացույցի առջև լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի մի բան անի: Ինքն ի գիտություն ընդունեց, բայց ո՞նց պիտի եզրակացնի այդ հայտարարությունն, ի վերջո, ճի՞շտ է, թե՞ սխալ է: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե իսկապես դա այդպես է, եթե ես, օրինակ, որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա ես պետք է դատվեմ», – նշել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև այն քննարկումներին, թե ՀՀ կառավարությունն օտար ուժերի ազդեցությամբ ու հանձնարարությամբ է որոշումներ կայացնում։

«Եթե դա այդպես է, այդ կառավարությունը, վարչապետը իրավունք չունի մի վայրկյան մնալ ՀՀ դրոշի ներքո։ Բայց մարդն այդպես էլ չի իմանում՝ դա ճի՞շտ էր, թե՞ սուտ։ Մարդը ո՞նց իմանա դա ճիշտ է, թե սուտ», – նշել է վարչապետը։

Լրագրողի դիտարկմանը՝ «դատի տվե՛ք», Փաշինյանն արձագանքել է.

«Դատի՞ տամ, այդպիսի փորձեր էլ եղել են, բայց ասում են՝ «այ, ճնշում են խոսքի ազատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում են, փաստորեն էս էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը» », – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում