Աշխարհում կյանքի ամենաթանկ ապահովագրության արժեքը մոտ 201 մլն դոլար է: Այս մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի կայքը:
Կազմակերպության հաղորդմամբ՝ ապահովագրությունը ձեռք է բերել ամերիկացի հայտնի միլիարդատերերից մեկը, որը բնակվում է Սիլիկոնե հովտում և աշխատում տեխնոլոգիական ոլորտում: Նրա անունը չի հաղորդվում:
Ապահովագրությունը վաճառել է SG LLC ընկերության գործընկեր Դովի Ֆրանսիսը: Նրա խոսքով՝ նման բարձր արժեքի հասնելու համար պահանջվել են բանակցություններ մոտ երկու տասնյակ ընկերությունների հետ:
Մինչ այդ կյանքի ապահովագրության ռեկորդը հասել է 100 մլն դոլարի: Ռեկորդը սահմանվել է 1990 թվականին բրիտանացի ապահովագրական գործակալ Փիթեր Ռոզենգարդի կողմից: Ապահովագրվել էր ժամանցային արդյունաբերության ոլորտի ամերիկացի գործարար:







































