Հեղինակավոր աստվածաբան Սալեհ Ալ-Ֆաուզան Սաուդյան Արաբիայից սենսացիոն հայտարարություն է արել բոլոր հավատացյալների համար: Քարոզչի խոսքով՝ շվեդական սեղանը հակասում է շարիաթի օրենքներին: Նա հրահանգ է արձակել, որի համաձայն ռեստորանները պետք է հրաժարվեն նման տեսակի ծառայություններից՝ հաղորդում է Front Page Magazine-ը:
Խնդիրը շվեդական սեղանի կոնցեպտն է, որը հիմնված է «կեր՝ որքան կարող ես» սկզբունքի վրա: Ալ-Ֆաուզանը կարծում է, որ նման գաղափարը կտրականապես չի համապատասխանում մուսուլմանների հայացքներին:
«Երբ դուք գալիս եք ռեստորան՝ չիմանալով, թե ինչ գումարի չափով կուտեք՝ 10 թե 50 ռեալ, մոլորության մեջ եք հայտնվում, ինչն անթույլատրելի է»,- հայտարարել է աստվածաբանը:
Նրա հայտարարությունը բուռն քննարկում է առաջացրել արաբական աշխարհում: Ոմանք կարծում են, որ տվյալ արգելքը պարտադիր չէ, քանի որ միայն ֆեթվա է, մի մասն էլ համարում է, որ աստվածաբանը արդարացիորեն է պատերազմ հայտարարել շատակերությանը:






































