ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը որոշել է հետ կանչել Քր. օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը: Այսօր, նրա խոսքով, ունենք բազմաթիվ դեպքեր, երբ իր աշխատանքը, ծառայությունը կատարելիս իշխանության ներկայացուցչին հրապարակավ վիրավորում են: Նա նշեց, որ հետ է կանչել նախագիծը. նախ՝ հանրային քննարկումներ կլինեն, կլսվեն բոլոր մտահոգությունները:








































