Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հոսպիտալացվել է, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Ներկայումս նա գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղակայված կլինիկայում: Մուալեմին Բեյրութ են տեղափոխել անվտանգության նկատառումներով, Սիրիայում տիրող անկայուն իրավիճակի կապակցությամբ:
Հոսպիտալացման պատճառ է եղել սրտի հետ կապված խնդիրը:









































