ԱՄՆ միանգամից 3 նահանգների՝ Նյու Յորքի, Կալիֆոռնիայի ու Միչիգանի դատարաններ 7 հայց է ներկայացվել McDonald’s միջազգային կորպորացիայի դեմ:
Ինչպես մամլո ասուլիսին հայտնել են հայցը ներկայացրած անձանց փաստաբանները, ընկերությունը մեղադրվում է աշխատանքային օրենսդրությունը պարբերաբար խախտելու, այդ թվում՝ աշխատավարձերը իջեցնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Միչիգան ներկայացված երկու հայցադիմումներում մասնավորապես նշվում է, որ Դեթրոյթի «Մակդոնալդսում» աշխատակիցներից պահանջել են աշխատանքի գալ նշված ժամից շուտ ու չեն վճարել աշխատած ժամանակի դիմաց:
Կալիֆոռնիայում ներկայացված հայցերում նշվում է, որ ընկերությունը հրաժարվել է ընդմիջումներ հատկացնել ու վճարել հավելյալ աշխատած ժամերի դիմաց:
Նյու Յորքում ներկայացված հայցերում հայցվորները պնդում են, որ աշխատակիցներին չեն փոխհատուցել նրանց ծառայողական համազգեստի լվացման գումարը:







































