Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկը վարչապետին «չափավոր սեքս» է նշանակել: Ումբերտո Սկապանինին ասել է, որ 74-ամյա վարչապետը կարող է ինտիմ հարաբերություններ ունենալ շաբաթական վեց անգամ, իսկ մեկ օրը թողնել հանգստի համար: Նա այս մասին պատմել է Novella 2000 ամսագրին, որից մեջբերել է Libero News կայքը:
Բժշկի խոսքերով՝ Բեռլուսկոնիին հաջողվել է բուժվել շագանակագեղձի չարորակ ուռուցքից, և հիմա կարող է իրեն թույլ տալ ավելի հաճախ, քան իր հասակակիցները, զբաղվել սեքսով:
Սկապանինին շեշտել է, որ Իտալիայի վարչապետը գտնվում է գերազանց ֆիզիկական վիճակում:








































