Այն անձանց դեմ պատժամիջոցների ցանկը, որոնց ԵՄ-ն մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վտանգելու համար, կարող է հրապարակվել արդեն երկուշաբթի, եթե ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում կայացնեն դրանց ընդունման վերաբերյալ, լրագրողներին հայտնել է եվրոպացի դիվանագետը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե նախարարները որոշում կայացնեն պատժամիջոցների մասին, մենք կաշխատենք ոչ սնանդարտ ընթացակարգով և կարող ենք հրապարակել ցուցակն արդեն երկուշաբթի, թեև ԵՄ պաշտոնական ամսագիրը թողարկվում է միայն երեքշաբթի»,- ասել է դիվանագետը:
Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը սպառնաց այցագրային պատժամիջոցներ կիրառել ու սառեցնել ՌԴ ակտիվները, եթե վերջինս չսկսի ուղղակի երխկոսություն Մոսկվայի և Կիևի միջև Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: Պատժամիջոցների ցանկը դեռ պատրաստ չէ, սակայն ԵՄ-ն մտադիր է այն պատրաստել մինչ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը տեղի կունենա Բրյուսելում:







































