Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հունաստանի դեմ խաղում տոնած հաղթանակին:
Հայ կիսապաշտպան սոցցաների իր էջերում գրել է. «Գերկարևոր հաղթանակ»:
Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: