ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագան խաղում Հունաստանի դեմ տոնած հաղթանակ կապակցությամբ:
«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Ազգային թիմին կարևորագույն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, ով տեսակապի միջոցով կապվել է ընտրանու անդամների հետ: