Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ՍԴ-ն այս կազմով Քոչարյանի գործը չի քննի. Գագիկ Ջհանգիրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

– Վաղը պետք է քննվի Մարտի 1-ի գործից առանձնացված մասով հերթական բողոքը: Իրավական տիրույթում ի՞նչ է կատարվում Մարտի 1-ի գործի շուրջ:

– Եթե այլ ենթատեքստեր չասեմ, սովորական պրոցեսուալ փուլեր է անցնում այդ գործը. բողոքարկում են, դատարանը մերժում է, Վերաքննիչը մերժում է և այլն: Դա արտառոց բան չէ որևէ գործի համար, եթե այդ որոշումների քաղաքական ենթատեքստերը մի կողմ դնենք, սովորական ընթացք է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած քրեական գործով:

– Մի դատարանը կարող է հիմնավորել կալանքը, մյուսը՝ ոչ:

– Իհարկե, առաջին ատյանի դատարանը կարող է բաց թողնել կալանքից կամ հակառակը՝ կալանավորել մեղադրյալին…

– Այսինքն՝ գործը կարող է միշտ մնալ այդ փուլում:

– Չէ՛, չի կարող միշտ մնալ այդ փուլում: Այդ հարցի լուծումից հետո պետք է դատաքննություն սկսվի: Ըստ էության, դատարանը չի մտել դատավարական փուլ, քննվել է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը: Կարծում եմ՝ դատավորը մի սխալ արդեն գործել է՝ ի սկզբանե ծանուցել է նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին: Դա նշանակում է, որ նա գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել, բայց հետո երևի նրա ծրագիրը փոխվել է և քննել է միայն մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետի երկարացման հարցը: Այսինքն՝ կարելի է ասել, գործը դեռ դատական փուլ չի մտել:

– Հիմա եթե վաղը Վերաքննիչ դատարանը նորից կայացնի կալանքի որոշում, ի՞նչ է հետևելու դրան:

– Վերաքննիչի որոշումը կմտնի ուժի մեջ, մեղադրյալին նորից կկալանավորեն, գործի դատաքննությունը կսկսի, պաշտպաններն էլ, կարծում եմ, կվիճարկեն Վճռաբեկ դատարանում:

– Ինչի՞ մասին է վկայում այս պերմանենտ պրոցեսը: Կարո՞ղ ենք ասել, որ անառողջ պրոցես է սա:

– Հիվանդագին պրոցես է: Եթե համեմատենք 2008թ. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իրավապահ մարմինների, այդ թվում՝ նաև դատարանների գործողությունների հետ, որոնք բացարձակ անհիմն մեղադրանքներով հարյուրավոր մարդկանց ժամերի ընթացքում կալանավորում, դատում-դատապարտում էին, ու բողոքներն էլ մերժում էին, Վճռաբեկն էլ ընդհանրապես վարույթ չէր ընդունում և՛ միջանկյալ որոշումները՝ խափանման միջոցի վերաբերյալ, և՛ վերջնական դատապարտման ակտերի վերաբերյալ որոշումները, և որևէ բողոքարկող արդյունքի չէր հասնում, հիմա հակառակն է: Չկենտրոնանանք միայն այս գործի վրա, մի 20-30 գործ առանձնապես խոշոր գումարների չարաշահումների վերաբերյալ քննչական մարմինների վարույթներում քննվում են, բայց ինչքան գիտեմ, մեկ-երկու մեղադրյալից ավելի մարդ չկա կալանքի տակ գտնվող:

– Ավելին՝ որևէ դատական վճիռ չկա:

– Դա էլ են ձգձգում: Իշխանությունը հայտարարում է, որ չի ներգործում դատարանների վրա, նրանց պատվեր չի իջեցնում և այլն, և իշխանությանը թվում է, թե դրանով դատարանները պետք է անկախ լինեն, բայց բացարձակ չի նշանակում դատարաններն անկախ են, եթե չկա գործադիրի հսկողությունը կամ թելադրանքը:

– Այսինքն՝ դատարանները չարաշահում են իրենց տրված անկախությունը:

– Ոչ թե չարաշահում են, այլ ռուսերեն բառով ասած՝ բեզպրեդել է, այսինքն՝ դատարաններն ինչ ուզում՝ անում են ու չեն էլ վախենում, այն մարմնից, որից պետք է վախենային, որը իրենց դատավորն է՝ ԲԴԽ-ն, նրանից չեն վախենում: Խնդիրը սա է, որ դատական իշխանությունն այլասերվել է:

– Այս պայմաններում հնարավո՞ր է Մարտի 1-ի գործը քննել:

– Պետք է քննենք ընթացիկ: Ցավում եմ, որ անցած մեկ տարին իշխանությունը կորցրել է դատական համակարգում բարեփոխումներ և զտում իրականացնելու առումով: Վաղուց պետք է Մարտի 1-ի ապօրինի դատական ակտերը բողոքարկված, բեկանված լինեին, կարգապահական և քրեական պատասխանատվության պետք է վաղուց ենթարկված լինեին այն դատավորները, դատախազները, քննիչները, օպերատիվ ծառայության աշխատակիցները, ովքեր իրեղեն ապացույցներ են կեղծել, ամեն ինչ արել են, մեղադրանքներ են մոգոնել: Իմ կոպիտ հաշվարկով՝ արդեն պետք է 30-40 դատավորից դատական համակարգն ազատված լիներ…

– Կհիշեցնե՞ք՝ դուք ինչ մեղադրանքով եք ձերբակալվել:

– Ինձ մեղադրել են իբրև թե ես մի ոստիկանի գրպան եմ պատռել, գիշերվա 4-ին տարել են դատարան, դատավորին էլ քնից հանել բերել են և այլն, այդ ապօրինությունների մասին հիմա չեմ ուզում խոսել: Ուզում եմ ասել, որ մենք մեկ տարի ժամանակ ունեինք, արդարադատության նախարարի առաջնային խնդիրը պետք է լիներ զտել այդ համակարգը: Հիմա վեթինգը ինչո՞ւ ենք մտցնում, ուզում ենք համակարգը մաքրել չէ՞: Գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս՝ 164 հոդվածն ասում է՝ դատավորը պետք է այս-այս պահանջներին բավարարի, և լրացուցիչ սահմանափակումներ կարող է նախատեսվել Դատական օրենսգրքով, բա մեկ տարի ինչո՞ւ չենք վերափոխել Դատական օրենսգիրքը:

– Վեթինգի շուրջ աղմուկը քաղաքակա՞ն է, թե՞ իրավական:

– Կարելի էր ուրիշ ծայրից գալ՝ դատական օրենսգիրքը վերափոխել, նոր սահմանափակումներ նախատեսել, ապօրինի դատական ակտերը բեկանել, մեղավորներին ենթարկել կարգապահական, քրեական պատասխանատվության և այլն, և վեթինգը ինքնըստինքյան կիրականանար: Դատական համակարգն իրեն սպառել է, պետք է այն վերակազմավորել:

– Այսօր ՍԴ-ն որոշել է մեկ ամսով երկարացնել Մարտի 1-ի անջատված մասով գործի քննությունը: Սա դատական պրոցեսը ձգձգելու միտո՞ւմ է:

– Ոչ, Սահմանադրական դատարանն իրավունք չուներ. նախ՝ դատավորը չպետք է որոշումն ուղարկեր ՍԴ: Գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է: Դատավորը պետք է սպասեր, Վերաքննիչում վիճարկվեր, եթե որոշումը մնար ուժի մեջ, հետո նոր պետք է ուղարկեր ՍԴ: Ուղղակի ՍԴ-ն ժամանակ է տալիս դատավորի սխալն ուղղելու, իր մոտ գործի քննությունը հետաձգում է, որպեսզի վերաքննիչը կարողանա այդ ընթացքում որոշում կայացնել: Բայց ես կարծում եմ ՍԴ-ում այդ գործը չի քննվի, փակագծերը հիմա չեմ բացում: Համենայնդեպս, այս կազմով ՍԴ-ն Քոչարյանի գործը չի քննի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում