Լեհական իշխանությունները ցանկանում են կարճ ժամկետում ստանալ ամերիկյան F-35 կործանիչները՝ ԱՄՆ-ի դրանք Թուրքիա մատակարարումից հրաժարվելու դեպքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իր աղբյուրին:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Լեհաստանի ղեկավարությունը ուշադիր հետևում է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեքբերման հետ կապված Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առաջացած կոնֆլիկտին: «Ի վերջո, դա կարող է խանգարել Թուրքիային վերջին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքերով, «Լեհաստանն այդ ինքնաթիռների ձեռքբերման հերթում է», և Վարշավայում հուսով են, որ դրանք Թուրքիա մատակարարումից հրաժարվելու դեպքում կուղարկեն նրանց:
2017 թ.-ին հաղորդվել է, որ Լեհաստանի ռազմական օդուժը նախատեսում է հինգերորդ սերնդի առաջին կործանիչները ստանալ մոտավորապես 2025 թ.-ին:







































