Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, «Բեքմեզյան» իրավաբանական գրասենյակների տնօրեն Գրիգոր Բեքմեզյանին: Գ. Բեքմեզյանը իրավաբանական գործունեություն է ծավալում 1999թ-ից, 2003-ից դասավանդում է ԵՊՀ-ում, քաղաքացիական իրավունքի մասնագետ է: Վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Եվրոպայում: «Տիրապետում եմ դատական համակարգի և՛ բացասական, և՛ դրական կողմերին»,- վստահեցրեց ԲԴԽ անդամի թեկնածուն:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲԴԽ-ի գործունեությունից, ինչպես պարզվեց վերջերս, դատավորները գոհ չեն, նշում են, որ ԲԴԽ կայացրած որոշումների 60 տոկոսը բողոքարկվել է, Գ. Բեքմեզյանը նշեց. «Ես չեմ ուզում արդարացնել ո՛չ ԲԴԽ-ին, ո՛չ դատական իշխանությանը, որովհետև եթե կա խնդիր, կա առճակատում, ապա ակնհայտ է, որ կա նաև կողմերի մեղավորությունը: Այն, ինչ կատարվում է նրանց միջև, ցանկալի չէ… Ենթադրում եմ, որ այսպիսի առճակատման պատճառ կարող է լինել այն, որ ԲԴԽ-ն, որպես նոր ձևավորված մարմին, դեռևս կարիք ունի ինտեգրվելու դատական համակարգում, որի համար մեկ տարին բավարար չէր: Կողմերը միմյանց նկատմամբ ի սկզբանե ավելի շատ թշնամաբար են տրամադրված եղել, քան թե փոխգործակցելու տրամադրվածությամբ:
Կարծում եմ՝ ԲԴԽ-ն չի ներկայացրել իրեն այնպես, ինչպես պետք էր. Գագիկ Հարությունյանի հրաժարականը տվել է դրա պատասխանը»:
Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր է մայիսի 24-ից՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:
Մանրամասն՝ տեսանյութում:







































