Առևտրի կենտրոնում գտնվող սննդի կետերում կարելի է տեսնել նույն ավանդական նկարը` աթոռներ, սեղաններ, աղբի տարաներ: Դրանցում սովորաբար չի լինում այնպիսի մի բան, որը աչքի կընկնի իր յուրահատկությամբ:
Սակայն Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում Lotte առևտրի կենտրոնում տեղակայված սրճարանն աչքի է ընկնում իր յուրատեսակությամբ:
Ինչպես հաղորդում է kedem.ru- ն, արդյունաբերական դիզայներ Քարի Ռաշիդը մշակել է յուրօրինակ նախագիծ, որը թույլ է տվել սովորական սննդի կետը վերածել ֆուտուրիստական սրճարանի: Այն կրում է Amoje Food Capital անունը: Սրճարանում բոլոր պատերը և կահույքը տեղակայված են թեք անկյան տակ, ներքին դիզայնը հիշեցնում է իսկական Հրաշքների աշխարհ:












































