Thursday, 04 06 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ

Եթե ԱԺ ամբիոնն օգտագործելու անհրաժեշտություն լինի, կա դրա հնարավորությունը. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե ապրիլ ամսին ԱԺ նիստեր չանցկացնելը նպատակ ունի կուտակային կենսաթոշակի դեմ պայքարում ԱԺ հարթակն օգտագործելու հնարավորությունից զրկել: Լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանը նշեց, որ թեև չի կարծում՝ դրանով է պայմանավորված, սակայն չի էլ բացառում, բոլոր դեպքերում նշում է՝ իրենց գործողոթյունները չեն կասեցվելու՝ անկախ նրանից՝ նիստեր կլինե՞ն, թե՞ ոչ, իսկ Ազգային ժողովի ամբիոնի օգտագործման տարբեր ձևեր կան, այդ թվում՝ արտահերթ նիստ հրավիրելը:

Հարցին՝ առավելությո՞ւն էր տալու ԱԺ հարթակն օգտագործելը, Մինասյանը պատասխանեց, որ, միանշանակ, յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել, և այս դեպքում խորհրդարանը նույնպես առավելություն տալիս է:

Դիտարկմանն ի պատասխան՝ ենթադրում են, որ մեկ ամսում կրքերը կհանդարտվե՞ն, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ չի մտածում՝ հատուկ այդ նպատակով են նիստերը տեղափոխվել: «Նորից եմ ասում, եթե ԱԺ ամբիոնն օգտագործելու անհրաժեշտություն լինի, կա դրա հնարավորությունը՝ սկսած ճեպազրույցներից ավարտած արտահերթ նիստ հրավիրելով»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի արտահայտությանը, թե՝ մարտի 28-ին պետք է Մայդան կազմակերպել, Մինասյանը նշեց, որ ՀԱԿ պատգամավորը պարզապես ասել է՝ եթե նման կեցվածք է ցուցաբերում իշխանությունը՝ անտեսելով, արհամարհելով, ապա չի բացառվում նաև նման զարգացումը:

«Ի դեպ, ասեմ՝ Մայդանը բոլորը բացասական երանգներով են ցանկանում ներկայացնել, մինչդեռ նպատակը դա չէ. նպատակն այն է, որ հասարակությունը դուրս կգա փողոց և չի հեռանա, քանի դեռ իր պահանջը չի կատարվում, ոչ թե միայն որպես բռնությունների դրսևորում է դիտվում: Մայդանը մինչև Ուկրաինայում բռնությունները համարվում էր խաղաղ ցույց, և իշխանություններին ուղղված պարոն Բագրատյանի խոսքը դրա մասին էր, որ վերջնական ելքը չպիտի թողնել այնտեղ, որ հասարակության համբերությունը հատի»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, թե կուտակայինի փոխարեն կարող են հարկային այլ ձևեր կիրառել: Մինասյանը նախ նշեց, որ դա մանիպուլյացիա է, որ փորձ է արվում ներկայացնել պարզ պատճառով՝ այս համակարգին այլընտրանք բազմաթիվ տարբերակներ կան, ու նման յուրաքանչյուր հայտարարություն կարող է շարժման մեջ պառակտում մտցնել, որովհետև կան մարդիկ, ովքեր կընդունեն այդ տարբերակները, կան նաև մարդիկ, ովքեր չեն ընդունի:

«Մեր խնդիրն է հիմա չենթարկվել այդ մանիպուլյացիաներին: Թե ինչ է մտածում կառավարությունը կամ ինչ է անելու՝ այս պահի խնդիրը չէ, այս պահի կարևորագույն խնդիրը, որ պարտադիր բաղադրիչը կասեցվի կամ անժամկետ հետաձգվի: Ո՞վ է իրավունք տվել կառավարությանը կամ Ազգային ժողովին անվերադարձ որոշումներ ընդունել մյուս կառավարությունների ու ԱԺ-ների փոխարեն, դա պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»,- ասաց նա:

Մինասյանը նշեց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի թերություններն այնքան շատ են, որ ամեն տեսակի քննադատություն կարող է հնչել, խնդիրը միայն այն չէ՝ քանի տարի կտրվածքով է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում