Գերմանիայում բեռնատար նավի հետ բախման պատճառով վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ է խորտակվել, հայտնում է Stader Tageblatt պարբերականը:
Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա, Համբուրգի մոտ:
Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ է եղել, որոնց փրկարարներն արագ տարհանել են:
Առագաստանավը կառուցվել է 1883 թ.-ին: Այն Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն է:
Նշվում է, որ 37-մետրանոց նավը վերջերս էր վերականգնվել Դանիայի նավաշինարանում՝ 1.5 մլն եվրոյով: Առագաստանավի սեփականատերերը մտադիր են այն փրկել և վարձակալությամբ տրամադրել էքսկուրսիաների համար:









































