Լանքաշիրից 4-ամյա Շառլոտայի մայրը չի կարողանում ուշքի գալ իր դստեր համար վախից: Երեխան տառապում է աուտիզմով, ինչպես նաև հազվադեպ հիվանդությամբ, ինչի հետևանքով աղջիկը մշտապես բերանն է տանում գորգի թելեր, վարագույրներ ու կտորից այլ իրեր: Բրիտանուհին կարծում է, որ իր երեխային մահացու վտանգ է սպառնում՝ հայտնում է Mirror-ը:
Հազվադեպ հիվանդությունը, որով տառապում է աղջիկը, կոչվում է պայկե: Դրա արդյունքում երեխան ցանկանում է ուտել միայն կտորե ինչ-որ իր: Մայրը մտավախություն ունի, որ ինչ-որ մի պահի դուստրը պարզապես կթունավորվի ու կմահանա:
Ամենասարսափելին այն է, որ բժիշկները չգիտեն՝ ինչով օգնել Շառլոտայի ընտանիքին: Միակ խորհուրդն այն է, որ տնից հեռացնեն կտորից բոլոր իրերը:










































