Բրիտանացի հեռուստահաղորդավար և դիջեյ Քրիս Էվանսը, որը հայտնի է ավտոմոբիլային Top Gear շոուով, կարող է զարմացնել հասարակությանը իր գնումով. նա գնել է 4 մլն ֆունտ արժողությամբ տուն, որպեսզի «մոտ լինի» իր լավագույն ընկերոջը:
Ինչպես հաղորդում է DailyMail-ը, Էվանսը ձեռք է բերել 5 ննջարանով առանձնատուն Մարլոու քաղաքում՝ Լոնդոնին մերձ քաղաքում, Բաքինհեմշիր դքսությունում՝ իր լավագույն ընկեր Թոմ Քերիջի՝ հեռուստատեսային շեֆ-խոհարարի պատճառով, որն այստեղ ռեստորանային բիզնես ունի:

Պարբերականը նշում է, որ տղամարդիկ չեն պատրաստվում միասին ապրել տանը, և հաղորդավարը մտադիր չէ Ասկոտի իր առանձնատնից մեկնել, որտեղ նա ապրում է կնոջ՝ Նատաշա Շիշմանյանի և 4 երեխաների հետ: Սակայն նա հաճախ կարող է կատարել «15 մղոնանոց ուղևորություն», որպեսզի ընկերների հետ, որոնք այդ քաղաքում հաճախ են գնում անշարժ գույք, «հիանան (Թեմզայի) տեսարաններով»:












































