Հոլիվուդյան դերասան Քրիս Փրեթը և Առնոլդ Շվարցենեգերի դուստր Քեթրինը ամուսնացել են: Ինչպես հաղորդում է TMZ-ը, զույգն ամուսնացել է Մոնտեսիտոյի Սան Իսիդրո շքեղ ռանչոյում: 29-ամյա Քեթրինը եղել է սպիտակ բաց հագուստով, իսկ Փրեթը, որն իր ընտրյալից 10 տարով մեծ է, եղել է սմոքինգով: Շվարցենեգերի համար սա առաջին ամուսնությունն է:
Արարողությանը նա մասնակցել է որդու հետ: Հոլիվուդյան դերասանի համար սա արդեն երկրորդ ամուսնությունն է. Քրիսն ավելի վաղ ամուսնացած է եղել դերասանուհի Աննա Ֆարիսի հետ, որից բաժանվել է անցյալ տարի:
![]()









































