Monday, 22 06 2026
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Գարեգին Բ-ն, Ռուսաստանում բռունցքով հարվածելով սեղանին, պահանջել է բավարարել իր պահանջները. վրացի հոգևորական

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում վրաց ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ Զենոնը «Палитра»-ի ռադիոեթերում հայտարարել է, որ Ռուսաստանում Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բռունցքով հարվածելով սեղանին, վրացական կողմից պահանջել է բավարարել հայկական կողմի պահանջները.

«Բոլորին հայտնի է նրա վերաբերմունքը վրացական եկեղեցու նկատմամբ։ Ռուսաստանում ռուսական պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն, բռունցքով հարվածելով սեղանին, պահանջել է բավարարել հայկական կողմի պահանջները։ Այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև վրացական եկեղեցու պատվիրակությունը։

Հենց այդ դեպքից հետո էլ հայ և վրաց եկեղեցիների փոխհարաբերությունները սկսեցին վատանալ։ Մի քանի տարի առաջ, երբ Վրաստանի պատրիարքարանի և մյուս կրոնական համայնքների ներկայացուցիչների միջև հուշագիր ստորագրվեց, մենք պայմանավորվեցինք, որ կարգավիճակի հարցը կքննարկենք մյուս հարցերի հետ մեկտեղ։

Մինչդեռ ներկայումս ստացվում է, որ հայկական կողմի պահանջները բավարարվել են միակողմանիորեն. նրան շնորհվել է կարգավիճակ, այժմ նա կարող է հայտ ներկայացնել ունեցվածքի նկատմամբ։

Հայոց եկեղեցու նկատմամբ վրացական իշխանությունների դիրքորոշումն ընդհանուր առմամբ հասկանալի չէ։ Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված Հայոց եկեղեցու հանդեպ ցուցաբերած նրանց աջակցությունը, երբ միևնույն ժամանակ Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում չի աջակցում փախստականների վերադարձին առնչվող բանաձևին»։

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելուն կտրուկ դեմ է հանդես գալիս պատրիարք Իլյա 2-րդը՝համարելով, որ այդ պլանում նախևառաջ անհրաժեշտ է անցկացնել հասարակական քննարկումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում