Bandai խաղալիքների և տեսախաղերի արտադրությամբ զբաղվաղ ընկերությունը պարզել է, թե ճապոնացի դպրոցականներն ինչի վրա են ծախսում իրենց գրպանի գումարը:
Հարցումները ցույց են տվել, որ խաղալիքները առաջին տեղում չեն նույնիսկ փոքրահասակ աշակերտների համար, երեխաների միայն 22,5%-ն է խաղալիք գնում:

Հետաքրքիր է, որ խաղալիքներից ավելի կարևոր են համարում խնայողությունները. ցածրդասարանցիների 28,4% -ը և ավագ դպրոցի աշակերտների 21,3% -ը հակված են խնայելու գրպանի գումարը: Տարիքային երկու խմբերի համար առաջնային գնումների եռյակն անփոփոխ է՝ արագ սնունդ, տարբեր գրենական պիտույքներ և մանգա (ճապոնական կոմիքսներ): Ընդ որում, ավագ դպրոցի աշակերտների շրջանում ավելի շատ էին նրանք, ովքեր ամենաշատը ծախսում են արագ սննդի վրա՝ 64,3%, 57,1%՝ ցածր դասարաններում: Բացի դրանից, ավագ դպրոցականների ծախսերի տասնյակում առանձնանում են նաև տրանսպորտի ծախսերը, կինոթատրոնները, ընկերների հետ սրճարաններ անցելւթյունները և նվերները:









































