Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ քունն օգնում է իջեցնել զարկերակային ճնշումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գիտնականների խոսքով՝ վատ քնելը զարկերակային ճնշման բարձրացման պատճառներից է։ Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս քնել օրական 6-9 ժամ։
Քնի խրոնիկական անբավարարվածությունը կարող է հանգեցնել հիպերտոնիկ հիվանդությունների, սթրեսի զարգացմանը և ինսուլինի մակարդակի նվազեցմանը։










































