Monday, 06 07 2026
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին

Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամուց. civilnet.am

Civilnet.am. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Արա Մինասյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։

Պաշտոնը ստանձնելուց հետո Արսեն Թորոսյանը խոսել էր այդ հիվանդանոցում առկա չարաշահումների մասին։ Դրան հաջորդել էին ցույցեր ի պաշտպանություն Արա Մինասյանի, որից հետո ֆեյսբուքյան ողիղ եթերում Արսեն Թորոսյանը պատմել էր հիվանդանոցում հայտնաբերված խախտումների մասին։ Նա իր խոսքում հայտարարել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ունի արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր, ու իրենց ստուգումները ցույց են տվել, որ «այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում»: «Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձում կատարելու վերաբերյալ»,- ասել էր Թորոսյանը։

Նույն եթերի ընթացքում Թորոսյանը հայտարարում է․ «Չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել»: Իր խոսքում Թորոսյանը հայտարարում է, որ հիմնարկը 8000 դրամի հետազոտության փոխարեն 200 000 դրամ է ստանում պետբյուջեից։ «Կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական: Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից»,- ասել էր նախարարը։ Հենց այս արտահայտություններն էլ Արա Մինասյանը համարել էր զրպարտություն և դատական հայց ներկայացրել Թորոսյանի դեմ։

Իր իրավական դիրքորոշման մեջ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը նշել է, որ իր խոսքերն ուղղված են եղել գործում ներգրավված երրորդ կողմին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին» և միայն երրորդ անձը կարող է իր խոսքերը համարել զրպարտություն։

Սարգիս Երիցյանը պատկառելի ունեցվածք ունեցող դատավորներից է։ Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ 2018-ի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 147 000 դոլար, 53 միլիոն դրամ ու 8000 եվրո։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում