Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Սևիլիա»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն մարզական կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալ»-ում: Ֆուտբոլիստն այդ մասին հայտարարել է թիմակիցներին:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Մորենոն կարող է արժանիորեն փոխարինել Ֆաբիո Կոենտրաոյին:
Մորենոն 21 տարեկան է և համարվում է իսպանական ֆուտբոլի ամենախոստումնալից պաշտպաններից մեկը:
Ֆուտբոլիստը «Սևիլիա»-ի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2018թ.: Տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո:






































