Թուրքիայում տարեցտարի ավելանում է կալանավորված և ազատազրկված ուսանողների թիվը, հաղորդում է Ermenihaber-ը։
Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն 2016թ․-ի նոյեմբերի դրությամբ թուրքական բանտերում 69.301 ուսանող կար։ Նրանցից 36.033-ը՝ առկա, 33.268-ը հեռակա համակարգով սովորող ուսանողներ էին, որոնք փորձել են ինչ-որ կերպ շարունակել իրենց ուսումը նաև բանտում։
Նշվում է նաև, որ 2016թ․-ին Թուրքիայում 197.297 բանտարկյալ կար։ Փաստորեն, բանտարկված ուսանողների թիվը կազմում էր բանտարկյալների ընդհանուր թվի 35%-ը։ 2013թ․ մայիսի դրությամբ բանտարկված ուսանողների թիվը Թուրքիայում ընդամենը 2.776 էր։ 3 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է շուրջ 25 անգամ։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Գամզե Աքքուշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական բանտերում ուսանողների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում․ չկան ո՛չ հատուկ դասասենյակներ, ո՛չ գրադարաններ, ո՛չ համակարգիչներ, ո՛չ ինտերնետ, ինչը սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքի խախտում է։ Բայց այդ, ազատազրկված ուսանողները ուսման վարձը չվճարելու, դասերից բացակայելու, քննություններին չմասնակցելու և նմանատիպ պատճառներով ուղղակի դուրս են մնում ուսումնական հաստատություններից։