Օմանն Իրանի հետ ստորագրել է ստորջրյա խողովակաշարի կառուցման համաձայնագիր՝ Իսլամական Հանրապետությունից գազի ներկրման համար: Այս մասին ասել է Օմանի գազի և նավթի հարցերով նախարար Մուհամմադ Ալ-Ռամահին՝ փոխանցում է AFP գործակալությունը:
Համաձայնագիրը ստորագրվել է Օմանում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցի առաջին օրը:
«Մենք ստորագրել ենք Օմանի ծոցի տակով խողովակաշարի կառուցման համաձայնագիր՝ Իրանից Օման գազի փոխադրման համար»,- ասել է Ալ-Ռամահին:
Նախարարի խոսքով՝ խողովակաշարի նախագիծը պետք է ավարտին հասցվի մինչ 2017 թվականը և կարժենա 721 մլն դոլար:
Կողմերը սկսում են տեխնիկական և տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունները, այդ թվում՝ խողովակաշարի անցկացման ուղու մասին որոշման ընդունումը՝ հավելել է Ալ-Ռամահին:








































