Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան է այցելում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանատունը։
Ադրբեջանական այցի շրջանակներում Մյասնիկովիչը Բաքվում հանդիպումներ կանցկացնի ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերություններին ու համագործակցության խորացմանն առնչվող խնդիրներ։