Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Փաշինյանի կարևոր ուղերձը Պուտինին․ գնդակը Մոսկվայի դաշտում է

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջականերում։ Ի դեպ, նկատելի է, որ զրույցի մեկնարկին այս հանգամանքը հնարավորինս օգտագործվել է Պուտինի կողմից՝ հանդիպման երկկողմ բաղադրիչը թուլացնելու համար։ «Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, մենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- նշել է Պուտինը։ Ըստ ամենայնի՝ Մոսկվան այս պահին հնարավորինս փորձում է խույս տալ երկկողմ հարաբերություններում առկա սուր խնդիրները քննարկելու անհրաժեշտությունից՝ գոնե հրապարակային մակարդակում։

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հանդիպման մեկնարկին դարձյալ՝ այս անգամ անուղղակիորեն շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է արտաքին քաղաքականության որդեգրված վեկտորին։ «Ապրիլ ամսին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը 9.2% է կազմել. սա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ-ի համար, որովհետև մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կախված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, կասկածից վեր է, որ հանդիպման, այսպես կոչված, փակ, ոչ արարողակարգային մասում քննարկվել են նաև կոնկրետ հարցեր, որոնք այսօր առկա են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, սակայն մենք բանակցությունների մասին ավելի համապարփակ ինֆորմացիա կունենանք առաջիկա օրերին, երբ հնչեն պաշտոնական պարզաբանումներ, կամ ԶԼՄ-ներում հայտնվեն արտահոսքեր դիվանագիտական աղբյուրներից։

Իսկ մինչ այդ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ամենակարևոր ուղերձը հղել էր Երևանից՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ տեղի ունեցած կառավարության նիստում։ Հակված եմ կարծելու, որ առերևույթ ներքին լսարանի համար արված հայտարարությունը կարևոր ուղերձ էր Ռուսաստանի նախագահին։

Կառավարության այսօրվա նիստում, Փաշինյանն ասել է, որ մարդիկ կան, որ ցանկանում են երկրում քաոսային վիճակ ստեղծել և քանի որ չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ է: «Ինչպե՞ս կարող է ընդհանրապես նման բան լինել: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան: Այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում այդ մարդիկ կոնկրետ ՀՀ-ի դեմ, և այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են: Հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս… այսինքն՝ այդ գող-ավազակները պետք է իրենց լավ զգա՞ն այս երկրում. նրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,- ասել է վարչապետը:

Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանը՝ իր կարգավիճակից ելնելով, չէր կարող ավելի բաց տեքստով խոսել կոնկրետ երևույթների մասին, սակայն պատահական չեմ համարում, որ նա որոշել էր Պուտինին ուղերձ հասցեագրել՝ դեռ մինչև հանդիպումը, Երևանից։

Իհարկե, տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանի հայտարարության միակ հասցեատերը Հայաստանի նախկին քրեաօլիգարխիկ համակարգն է, սակայն ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը հիմա գտնվում է կիսաքանդված, կազմալուծված վիճակում ու ավտոնոմ ռեսուսրներով պարզապես չի կարող «հիբրիդային պատերազմ» մղել Հայաստանի դեմ։ Ըստ այդմ՝ որոշակի փաստերից ակնհայտ է, որ հայաստանյան հին համակարգի սեգմենտները քաջալերվում, եթե չասենք՝ ուղղորդվում են Մոսկվայի կողմից։ «Հիբրիդային պատերազմը» այն գործիքն է, որի միջոցով Մոսկվան միջամտում է հետխորհրդային երկրների, անգամ՝ Կենտրոնական ու Արևմտյան Եվրոպայի երկրների ներքաղաքական կյանքին։ Այդ ձեռագիրը մեզ հայտնի է, օրինակ՝ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններից կամ այն զարգացումներից, որ տեղի են ունենում Բալկաններում։ Հիմա Հայաստանում մենք, ըստ էության, տեսնում ենք նույն բանը։

Մոսկվան այս պահին չունի ռեսուրսներ նոր Հոկտեմբերի 27 կազմակերպելու համար ու հարկադրված դիմում է «փափուկ Հոկտեմբերի 27-ի»՝ երկրում քաոս առաջացնելու և իր միջամտության դաշտը մեծացնելու նպատակով։ Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները Մոսկվայի համար ընդամենը գործիք են, ինչպես քսան տարի առաջ Նաիրի Հունանյանը։

Սանկտ Պետերբուրգ գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը Պուտինին հասկացրեց, որ ռուսական սցենարը «բացահայտված» է ու հետաքրքիր է, թե Հայաստանի վարչապետն ինչ պատասխան կստանա Սանկտ Պետերբուրգում։ Գնդակը Մոսկվայի դաշտում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում