Եթե ուզում ես որևէ հիմնարկի մասին լիարժեք պատկերացում կազմել, մտիր արտաքնոց: Ազգային ժողովի զուգարաններում հակասանիտարական վիճակ է։ Խոսքն իշխանության և այլընտրանք ԲՀԿ-ի հարկաբաժիններում տեղադրվածների մասին չէ, այլ առաջին հարկի, որտեղ գտնվում են ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորների աշխատասենյակները։ Զուգարանները ոչ միայն կեղտի մեջ են կորած, այլև անգամ թուղթն են ափսոսում։









































