Կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել եւ ինքնադրսեւորվել, դրանով ցույց տալ, որ իրենք կարող են ամեն ինչ իրենց թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում, բայց վստահեցնում եմ ձեզ դա ընդամենը իրենց կարծիքն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե դժգոհ է ոստիկանների գործողություններից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ՀՅԴ–ականների կողմից ծեծի ենթարկելու առնչությամբ։
«ՀՀ–ում անթույլատրելի եմ համարում բռնության կոչը, իսկ բռնության կոչեր անողները կարժանան օրենքի սահմաններում իրավապահ մարմինների կոշտ արձագանքին»,–նշեց նա։











































