Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից Աֆղանստան է մեկնել հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի ադրբեջանական «Իլ-76» բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառների հետազոտմամբ։
Ադրբեջանական ինքնաթիռը կրել է, ընդհանուր առմամբ, 18 տոննա բեռ և կործանվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։
Ենթադրվում է, որ նա 4000 մետր բարձրության վրա բախվել է անհայտ օբյեկտի հետ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառն իր վրա էր վերցրել «Թալիբան» շարժումը՝ նշելով, որ այն զենք էր փոխադրում Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինվորականների համար։