Արցախի Հանրապետության Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Բերձոր և Աբովյան քաղաքների երեք բնակիչների հետ քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։