ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Այցը, որը կշարունակվի մինչև հունիսի 7-ը ներառյալ, առաջինն է դարձել անցյալ տարվա մարտին Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ցզինպինի ընտրվելուց հետո:
Այցի ծրագրով հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն էներգետիկայի հարցերը, լայնաֆյուզելյաժային ինքնաթիռի և ծանր ուղղաթիռի համատեղ նախագիծը, առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը, տիեզերքը և ենթակառուցվածքը: Առավել ընդգրկուն թեմաների թվում են՝ Եվրասիական տնտեսական միության կառուցումը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ զուգորդելը և Կորեական թերակղզու իրադրությունը: Այցի ընթացքում կողմերը կստորագրեն շուրջ 30 փաստաթուղթ, ինչպես նաև հայտարարություն ռազմավարական կայունության ամրապնդման մասին:
Սի Ցզինպինը պատվավոր հյուրի կարգավիճակում նաև կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքին և ելույթ կունենա լիագումար նստաշրջանում:








































