Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Marca-ի փոխանցմամբ՝ 26-ամյա հարձակվողը պատրաստ է շարունակել ելույթներն իր ներկայիս ակումբում: Ըստ նոր պայմանագրի՝ նա «Ռեալ»-ում հանդես կգա մինչև 2018թ.: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.: Հարձակվողի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա:
Բենզեման Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման ու խփել 15 գոլ:







































