«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ:
Հաջորդ մրցաշրջանում մեր թիմում հանդես չեն գա պաշտպաններ Լևոն Հայրապետյանը և Գորան Անտոնիչը, կիսապաշտպաններ Արտակ և Արթուր Եդիգարյանները, Ջոել Դամահուն, ինչպես նաև` հարձակվողներ Էդգար Մանուչարյանը և Ալեքսանդր Պրուդնիկովը:
Արտակ և Արթուր Եդիգարյանները իրենց ներդրումն են ունեցել «Ալաշկերտի» նշանակալի հաջողություններում` «Ալաշկերտի» կազմում դառնալով Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգաթակիր և գավաթակիր:
Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները այս մրցաշրջանում «Ալաշկերտի» հետ նվաճել են ՀՀ Գավաթը:






































