Ռուսաստանը համաձայնել է Իրանում առնվազն ևս երկու միջուկային էներգաբլոկ կառուցել՝ հայտարարել է Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին իրանական IRNA գործակալությանը:
Կամալվանդիի խոսքով՝ կողմերը հասել են Բուշեհրում ատոմային ռեակտորների կառուցման նախնական համաձայնության:
Բուշեհրում արդեն գործում է համանուն ԱԷԿ-ը՝ միակը Մերձավոր Արևելքում: Այն կառուցել են ռուս մասնագետները:








































