Thursday, 02 07 2026
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից

Ի՞նչ ենք արել, որ պատասխանատվության ենթարկեն. Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի համոզմամբ՝ խորհրդարանական մեծամասնությանը չեն վախեցնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ իշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումները: Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Այվազյանը նշեց, որ իրենք ոչ մի բանից չեն վախենում, չեն էլ վախենա անգամ այն դեպքում, երբ այդ ուժերը փողոց դուրս գան:

«Բայց ինչի՞ց պետք է վախենամ, ես չեմ հասկանում, մի հատ բացատրեք»,- նշեց նա՝ հավելելով, որ իր համար շատ ավելի մտահոգիչ են մեր երկրի խնդիրներն ու սոցիալ-տնտեսական վիճակը: Լրագրողները նրան հիշեցրին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքը, որ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հանրապետականները միկրոինֆարկտ կտանեն: «Տեսքիցս երևում է, որ մի երկու հատ միկրոինֆարկտ եմ տարել»,- կատակով նշեց պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, որ այդ հանդիպումից ոչ ոք միկրոինֆարկտ չի տանի: Այվազյանին չի էլ մտահոգում, որ ոչ իշխանական ուժերը լծակներ ձեռք կբերեն ու հաշվեհարդար կտեսնեն:

«Այսինքն՝ ո՞նց են հաշվեհարդար տեսնելու, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու: Ի՞նչ ենք արել, որ պատասխանատվության ենթարկեն: Որ աշխատել ենք, դրա համա՞ր պիտի ենթարկեն: Տենց որ պատասխանատվությանը նայենք, հլա շատ մարդ կա, որ պատասխանատվության պիտի ենթարկեն՝ թե՛ ըստեղ, թե՛ ընդեղ»,- համոզմունք հայտնեց նա:

Եթե անգամ ինչ-որ մեկին պատասխանատվության պիտի ենթարկեն, Այվազյանը վստահ է՝ դա ինքը չի լինի: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ եթե մեղք է գործել, անկախ նրանից՝ եթե այս կյանքում պատասխանատվության կենթարկվի, թե ոչ, Աստծո առաջ պատասխան կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում