«Դեմ եմ» նախաձեռնությունը կարևորելով ուսանողության ներգրավվածությունը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ տարվող պայքարում՝ այսօր հանդիպում էր կազմակերպել Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ:
Սլավոնական համալսարանի բավական մեծ թվով ուսանողներ հավաքվել էին համալսարանի բակում և լսում էին ակցիայի մասնակիցների իրազեկումը՝ կապված կուտակային համակարգի ներդրման վտանգների հետ:
Ուսանողներից շատերը նշեցին, որ իրենք նույնպես դեմ են այդ համակարգին, քանի որ այն վստահություն չի ներշնչում իրենց՝ որպես ապագա աշխատողների: Ուսանողներից ոմանք էլ նշեցին, որ իրենք անտարբեր են, քանի որ իրենց ապագան պատկերացնում են Հայաստանից դուրս:
«Նման բաներով չենք հետաքրքրվում, քանի որ մեր նպատակները կապված են այլ երկրների հետ»,-ասաց ուսանողներից մեկը:
«Դեմ եմ» նախաձեռնության տղաներին համալսարանի բակում լսեց նաև բուհի ռեկտորը՝ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: Նա երիտասարդությանը հորդորեց շարժում կազմակերպել «կողմ եմ» խորագրով:
«Դեմ շարժումը շատ դեպքերում ունի ապակառուցողական իմաստ, իսկ մենք կողմ ենք նորմալ երկրի, կողմ ենք կոռուպցիայից ազատված երկրի: Բայց դուք ասում եք, որ դեմ եք մի նախաձեռնության, որը երկրի ապագայի հետ է կապված»,- ասաց Դարբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































