Ուկրաինական բանակը բերվել է լիակատար մարտական պատրաստականության: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման՝ փոխացնում է ITAR-TASS-ը:
«Զինված ուժերը, չնայած բարդ իրավիճակին, բերվել են լիակատար մարտական պատրաստականության, սկսվել են համաուկրաինական զորավարժություններ»,- ասել է նա:
Յարեման հայտնել է նաև, որ մշակվում է ներքին զորքերի հիման վրա Ուկրաինայի Ազգային գվարդիա ստեղծելու հարցը: «Ես վստահ եմ, որ այս բարդ շրջանում բանակը կկատարի իր բարձր պարտականությունն Ուկրաինայի առջև, չնայած այն բանին, որ վերջին 4 տարիներին իրականացվել է համակարգային դիվերսիա՝ ուղղված Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խաթարմանը»,-նշել է Յարեման:
Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս դատախազության մարմինները պետք է հետաքննություն սկսեն և պատասխանատվության ենթարկեն յուրաքանչյուրին, ով կապ է ունեցել պաշտպանության նախարարության կառույցներում ռազմական ունեցվածքի գողությանը:








































