Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միմյանց կենաց են խմել, սերտ բարեկամական հարաբերությունների պահպանման հույս հայտնել, որից հետո անցել հիմնական ուտեստին, որը եղել է գառան դմակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թագուհին ասել է, որ նախագահների այցերը միշտ իրեն հիշեցնում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սերտ բարեկամության մասին։
Իր հերթին Թրամփը գնահատել է այն, որ նա երկար տարիներ է՝ ծառայում է ժողովրդին։ Նշվում է, որ մատուցվել է նաև վահանաձկան ֆիլե՝ ծնեբեկով, հիմնական ուտեստ՝ վինձորյան երիտասարդ գառան դմակ՝ համեմված խոտաբույսերով և բանջարեղենով։
Որպես աղանդեր՝ մատուցվել է ելակե կեքս՝ կիտրոնե կրեմով, վերբեններ և մրգեր։
Ընթրիքից հետո Թրամփն ուղևորվել է գիշերելու Լոնդոնի Ռիջենթս պարկում գտնվող ԱՄՆ դեսպանի նստավայր։








































