Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ Երկրորդը նվերներ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա կնոջը՝ տեղեկացնում է CNN-ը։
Այսպես, ԱՄՆ նախագահը թագուհուց նվեր է ստացել Ուինսթոն Չերչիլի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» գրքի կրճատ առաջին հրատարակությունը։
Բացի դրանից նրան նվիրել են նաև 3 գրիչներից բաղկացած հավաքածու տուփի վրա թագավորական կնիքով։
Իսկ Մելանյա Թրամփը թագուհուց ստացել է հատուկ պատրաստված արծաթե զարդատուփ ձեռքի աշխատանքի էմալե փականով։
Զարդատուփի վրա պատկերված են վարդեր, տատասկափուշ և երեքնուկ, ինչն ամբողջովին կրկնում է Բուքինգեմյան պալատի երաժշտական սենյակի առաստաղի նկարը։
https://www.youtube.com/watch?v=FNAQl4dplEQ&feature=youtu.be











































