Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքում պետք է իմպերատիվ պահանջ դրվի աշխատանքի ընդունվելիս արգելելու տարիքային սահմանափակումը:
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ օրենքները պրակտիկայում կիրառելու համար են. արդյոք այս օրենքը կկիրառվի՞ պրակտիկայում. «Եթե անգամ արգելվի այդ սահմանափակումը, միևնույն է՝ գործատուն լռելյայն կմերժի այն մարդկանց, որոնք իր չափորոշիչներին չեն պատկանում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































